Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի Ինքնավար Շրջանում ավտոմոբիլային թունելի մոտ ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Հաղորդվում է, որ ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալների՝ ևս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք բարդանում են եղանակային վատ պայմանների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։ Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել հունվարի 17-ի երեկոյան Նյինգչի քաղաքի մերձակայքում։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1000 մարդ: