
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները չեն բացառում, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Բելառուսից, բայց ոչ՝ առաջիկա շաբաթներին։
ISW զեկույցի համաձայն՝ գրոհը կարող է սկսվել այս տարեվերջին։ Այժմ Կրեմլի պաշտոնյաները շարունակում են բարձր մակարդակի հանդիպումները Բելառուսի ղեկավարության հետ՝ հավանաբար անհրաժեշտ պայմաններ նախապատրաստելու համար։