Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

Հրվ. Կովկասի համար տխուր հեռանկար է, եթե Վրաստանը դառնում է պրոռուսական, Հայաստանի համար բարդ է լինելու

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար:«Վրաստանի կարողությունը՝ դիմակայել Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտորեն պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, հարգանք է առաջացնում:Մենք տեսնում ենք, որ Վրաստանը, ինչպես գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ։ Արևմուտքը պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այն, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունները խիզախություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով ու սեփական տնտեսության շահերով, հիացմունքի է արժանի»,- ասել է Լավրովը:

Լավրովը հույս է հայտնել, որ շուտով կվերականգնվեն Վրաստանի հետ ուղիղ չվերթները, որոնք Մոսկվան է դադարեցրել.«Ուրախ եմ, որ մեր երկրում ակտիվորեն զարգանում են մարդկանց միջև շփումները։ Անցյալ տարի ինձ ասացին, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, մեծ մասամբ Ռուսաստանի Դաշնության հետ զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների շնորհիվ։ Հուսով եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերսկսել ուղիղ չվերթները»:

Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին  մեղադրել է Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնություն ցուցաբերելու մեջ.«Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պարեբրաբար կրկնում էին, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ տնտեսական պատճառներից ելնելով:

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առաջարկում է հարցին մոտենալ այն տեսակետից, թե դա ինչու է պետք Վրաստանին և ինչու է պետք Ռուսաստանին.«Նախևառաջ՝ ինչու՞ է պետք Ռուսաստանին։ Լինելով  ազատ աշխարհի մեծ մասից  մեկուսացված, Ռուսաստանի համար այսօր շատ կարևոր է ցանկացած կոնտակտ, ցանկացած դրական ազդակ, հատկապես այնպիսի երկրից, ինչպիսին  Վրաստանն է, որի տարածքի 20 տոկոսն ինքն օկուպացրել է։ Այլ հարց է, որ Լավրովը ստեց՝ ասելով, որ Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Իհարկե Վրաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին, որովհետև չէր կարող չմիանալ»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ  ինքը բավականին երկար ժամանակ խոսել է այն մասին, որ  Վրաստանի  կառավարությունը ոչ թե պրոկրեմլյան է, այլ «պրոփողային».«Այսօր իրավիճակը դասավորվել է այն կերպ, որ երբ խոսում ենք փողամետ լինելու մասին, դա արդեն իսկ նշանակում է լինել պրոկրեմլյան ու պրոփողային։ Ռուսաստանը շատ լավ տեսնում է, թե Ուկրաինան ինչքան ցավոտ է այս հարցն ընկալում և համապատասխանաբար խփում այդ ցավոտ կետին»

Ինչու է դա պետք Վրաստանին, ըստ Վասաձեի,  Վրաստանին դա ոչ մի կերպ պետք չէ.«Իսկ ահա իշխանություններին, այն մարդկանց, ովքեր որոշումներ են կայացնում՝ դա պետք է, որպեսզի փող աշխատեն։ Ես հասկանում եմ, որ իրենք թքած ունեն Վրաստանի ճակատագրի վրա, բայց կարծես նաև թքած ունեն իրենց անձնապես սպառնացող վտանգների վրա ևս։ Իսկ անձնական ռիսկերն այն են, որ կարող է գալ մի ժամանակահատված, երբ արևմուտքն իր տեխնոլոգիաներով բանկային սեկտորից կկտրի  ոչ թե  կոնկրետ երկրների, այլ անձերի։ Իսկ իրենք այդ անձերի ցանկում են։ Սա Վրաստանի իշխանությունների ընտրութունն է»։

Մեր զրուցակիցն արձանագրեց՝ Հարավային Կովկասի համար սա տխուր նորություն է.« Եթե Վրաստանը դառնում է պրոռուսական, Հայաստանի ու Ադրբեջանի հեռանկարներն այս առումով բավականին տխուր տեսք կունենան, բարդ է լինելու։  Բայց ոչինչ անել չես կարող, իրավիճակը սա է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում