Վարչապետի կողմից վարկած առաջ քաշելը սխալ է․ իսկ եթե այլ բան պարզվի, խայտառակություն կլինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Անտինյանի խոսքով՝ եթե կորպուսի հրամանատարին հանում ես վառարան վառելու համար, ինչու չես հանում վարչապետին․ «Իշխանությունը չդարձավ ինստիտուցիոնալ: Մենք պետական կառավարման համակարգ չունենք: Համակարգային կոռուպցիան վերացել է, բայց ստացել ենք անվերահսկելի, անսիստեմ կաշառակերություն: Ժողովուրդը ուզում է, որ օգնենք իշխանությանը, որ նախկինները չգան: Փաշինյանը թյուրիմացության մեջ է, նրանից ոչ ոք չի վախենում»: