Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միմյանցով «մաքրվելու» նախկին-ներկա բանաձևի նոր արա՞ր

Հունվարի 20-ին հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին՝ Հայաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: ԱԺ նախագահի խոսնակը հայտնել է, որ այդ միջնորդագրերը ԱԺԺ օրակարգ կմտնեն առաջիկա քառօրյայում: Այն, որ դատախազությունը պատրաստում է այդ միջնորդագիրը, մամուլը գրում էր շաբաթներ առաջ: Ընդ որում, նշվում էր, որ դա պատրաստվում է երեք պատգամավորի առնչությամբ, այդ թվում մեկը, ըստ այդ հրապարակումների՝ լինելու էր Օհանյանը, այսպես ասած ապօրինի հարստացման հարցերով: Եվ ահա, հայտնի է դառնում, որ հունվարի 20-ին դատախազը ներկայացրել է միջնորդագիրն ԱԺ: Ընդ որում, ուշադրության է արժանանում, որ շաբաթներ առաջ մամուլում հրախպարակված լուրը պաշտոնապես իրականություն է դառնում հունվարի 20-ին՝ հունվարի 19-ին Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի շուրջ հանրային բուռն արձագանքի ֆոնին:

Պաշտոնական միջնորդության օրվա կամ պահի ընտրությունը զուգադիպությու՞ն է, թե հանրային ուշադրությունը կառավարելու միջոց, այդ հարցը թերևս կտան շատերը: Միաժամանակ, անկասկած է, որ միջնորդությունն ընդդիմությունը ներկայացնելու է որպես քաղաքական հետապնդում, իսկ իշխանությունը՝ որպես ապօրինի հարստության դեմ պայքարի, այսպես ասած թալանի, կոռուպցիայի դեմ պայքարի օրինակ, գործնական քայլ: Հանրության ճնշող մեծամասնությունն էլ թերևս իրավիճակը գնահատելու է ըստ քաղաքական հայացքների ու կողմնորոշումների, ըստ քաղաքական վերաբերմունքների: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իրողության կամ իրավիճակի վերաբերյալ «ապաքաղաքական» կամ «վերքաղաքական» վերաբերմունքը, և հնարավո՞ր է ընդհանրապես այդպիսին:

Թերևս ոչ՝ հնարավոր չէ քննարկել նախկին կառավարող համակարգի գործունեության և բնույթին առնչվող դրվագներ առանց քաղաքականությանը դիպչելու: Միաժամանակ, պետք է արձանագրել, ու դա առաջինը պետք է անի թերևս հենց նախկին կառավարող համակարգը՝ իր դեմքերով, դերակատարներով, առաջնորդներով և այլն, որ ներկայումս այդ խնդրի և ընդհանրապես մի շարք ներքին ու արտաքին ծանր խնդիրների ու բարդ իրողությունների ամբողջությունը հանրագումարն է այն անորակ կառավարման և հանրային ու պետական ռեսուրսների, նաև մարդկային առաքինությունների հանդեպ մեղմ ասած բարձիթողի ու արհամարական վերաբերմունքի, որ եղել է այդ համակարգի կառավարման շրջանում: Եթե չլիներ այդ վերաբերմունքը, այդ կենսակերպը, այդ մշակույթը, ապա պետության ընթացքը և ներկայիս վիճակը կլիներ բացարձակապես այլ պատկերով, որակապես այլ հանգրվանում: Սա, ինչպես ասում են՝ փաստ է:

Փաստ չէ  սակայն այն, որ այդ մարդիկ ներկայումս գիտակցում են անցած ճանապարհի մեղմ ասած խնդրահարույց լինելն ու դրա համար սեփական պատասխանատվությունը, ու պատրաստ են գոնե այսօր ստանձնել այդ ամենի համար պատասխանատվությունը՝ նայելով հանրության աչքին, այլ ոչ թե փորձել հանրության աչքերին նայելով խուսանավել անցած ճանապարհի պատասխանատվությունից՝ դրա համար օգտագործելով ներկայիս կառավարող համակարգի անարդյունավետությունը և շոշափելի բացթողոււմներն ու ոչ կոմպետենտության հետևանքները: Նախկինը փորձում է հանրության առաջ «մաքրվել» ներկայով, ներկան փորձում է «մաքրվել» կամ «մաքուր» ներկայանալ հանրությանը՝ նախկինով: Այդ ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի կենսական խնդիրը ներկայումս նոր քաղաքական որակներ կրող  համակարգերի ձևավորումն է, առանց որի՝ պետության ճանապարհը չի փոխվելու որևէ անօրինական հարստության վերադարձ, այլ ընդամենը խորացնելու է միմյանցով մաքրվելու նախկին-ներկա «բանաձևը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում