Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Զելենսկին քննադատել Է Գերմանիայի կառավարությանը՝ կրկին կոչ անելով մատակարարել Leopard տանկեր

Կիևին ռազմական օգնություն տրամադրելու շուրջ ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում համաժողովի նախաշեմին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Leopard հիմնական մարտական ​​տանկեր մատակարարել իր երկրին և այդ կապակցությամբ քննադատել Է Գերմանիայի կառավարությանը: Այս մասին տեղեկանում է Deutsche Welle պարբերականից։ Ըստ պարբերականի՝ գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին անընդունելի է անվանել Բեռլինի ձգտումը՝ սպառազինությունների մատակարարման հարցում կողմնորոշվել՝հիմնվելով այլ երկրների, այլ ոչ թե սեփական հնարավորությունների վրա: «Հիմա սակարկելու ժամանակը չէ, այլ գոյատևելու ժամանակը: Մենք պետք է գոյատևենք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է ևս վեց ամիս քննարկումներ անցկացնել, մինչդեռ Ուկրաինայում ամեն օր մարդիկ են զոհվում։ «Եթե դուք Leopard տանկեր ունեք, տվեք մեզ», – հորդորել է ուկրաինական պետության ղեկավարը։ Զելենսկին միաժամանակ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ արդեն իսկ ցուցաբերած ռազմական օգնության համար։ Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ արևմտյան դաշնակիցների աջակցությունն ուժեղացնելու է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ «Ես կցանկանայի, որ Ռուսաստանը չվերահսկեր մեր օդային տարածությունը», – հավելել է նա։ Զելենսկին բացառել է այս փուլում Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորությունը։ «Երբ Ռուսաստանն ամբողջությամբ հեռանա մեր երկրից, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված քայլերի մասին», – ասել Է նա։ Դրա հետ մեկտեղ նա ՌԴ- ից պահանջել է փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը։

Ներկայում Գերմանիան գտնվում է Լեհաստանի և այլ դաշնակիցների ուժեղ ճնշման տակ. Բեռլինին կոչ են անում համաձայնություն տալ, որ Գերմանիայում արտադրված Leopard տանկերը մատակարարվեն Ուկրաինային։ Գերմանիան մինչ այժմ հայտարարել է, որ կհամաձայնի տանկեր տրամադրել Ուկրաինային միայն այն դեպքում, եթե դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, նույն կերպ վարվեն: Հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում կկայանա արևմտյան դաշնակիցների հերթական համաժողովը՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ։ Ակնկալվում է, որ Կիևին կրկին կհատկացվի սպառազինությունների բազմամիլիարդանոց փաթեթ։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ այս հանդիպումը կհամարվի ձախողված, եթե դաշնակիցները համաձայնության չգան ժամանակակից մարտական ​​տանկերը Կիև տեղափոխելու հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում