Սփյուռքը նվիրվածությամբ է աշխատում, որ Լաչինի հարցը պատշաճ լուսաբանվի ու բարձրացվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով՝ միջանցքը կբացվի, բայց հարց է՝ ինչ գին է վճարելու հայկական կողմը․ «Հայկական կողմը Լաչինի հարցը ներկայացնում է հումանիտար հարց, բայց ադրբեջանական կողմը գին է պահանջում: Լաչինի միջանցքը բացելով Ադրբեջանը կփորձի օգուտներ քաղել»: Ըստ Գևորգյանի՝Արցախի հարցը կլուծվի եթե ՀՀ իշխանությունը ձևակերպի ստրատեգիական մոտեցում․ «90-ականների ընտրված ուղին հասել է կռախի․ Բաքուն ու Մոսկվան իրադրությունը գետնի վրա փոխեցին: Հայկական կողմը ճնշման տակ է, որպեսզի ինտեգրացիոն պրոցեսներ գնան: Արցախի խնդիրը արհեստականորեն Հայաստանից անջատելը ինքնախաբեություն է»: