Մշակույթը ժամանցի համար չէ, իսկ մենք ամբողջ երկիրը վերածել ենք ռեստորանների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Բարսեղ Թումանյանը:
Մտավորականը հիշեցնում է՝հանուն ինչի են մահանում, մենք հանուն դրա պետք է ապրենք․ «Ժամանցով էություն չես կարող ձևավորել, մշակույթը երկրի այցեքարտն է: Մեր մոտ գողականը ավելի գերադասվեց, քան օրենքը: Մեր առջև խնդիր չենք դրել՝ ինչպիսին պետք է լինենք»: Թումանյանը շեշտեց՝ մենք չպետք է բաց թողնենք այս պարտությունը, այն դառնալու է մեր հաղթանակի սկիզբը: