ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը գաղտնի այցելել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին հայտնել է «The Washington Post»-ը։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմաճակատում Ռուսաստանի հետագա հնարավոր ծրագրերը, այդ թվում՝ հարձակողական գործողությունները։ ԿՀՎ ղեկավարը ընդգծել է Ուկրաինա զենքի մեծաքանակ մատակարարումների հրատապությունը: