Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Անարմատ անվտանգության տխուր պատկերը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած զորանոցային հրդեհն ու դրա ողբերգական հետևանքը ցնցել են հանրությանը: Հնչում են ընդհուպ պաշտպանության նախարարի հրաժարականի մասին պահանջներ, տարբեր հանրային խմբերից ու շերտերից, թե քաղաքական, թե նաև պարզապես քաղաքացիական: Այդ ամենն իրապես հասկանալի ու բնական արձագանք է: Ինչ կպարզի դեպքի քննությունը և որքանով այդ քննության արդյունքը հանրության համար կլինի ընդունելի ու վստահելի, սա ցույց կտա ժանանակը, ըստ այդմ ժամանակի ընթացքում կերևա, թե արդյո՞ք հասարակության պահանջները կստանան շարունակություն, թե՞ ոչ: Ողբերգական դեպքը սակայն անհրաժեշտ է համարում նաև մեկ այլ դիտանկյուն, որը կարևորագույն խնդիր է հայկական հանրության համար՝ անվտանգության մշակույթի, անվտանգության գիտակցության բացակայությունը: Սա ամենևին տեղի ունեցածից բխածշ ուղիղ եզրակացություն չէ, առնվազն այն պարզ պատճառով, որ մենք ունենք ընդամենը նախնական վարկած, նախնական, ոչ ամբողջական մի պատկեր, որի վրա կառուցում ենք գնահատականներն ու եզրակացությունները: Բայց, ողբերգական դեպքը, թեկուզ իր նախնական վարկածով, ցավագին առիթ է կարևորագույն այդ խնդրի՝ անվտանգության մշակույթի, գիտակցության բացակայության հարցին անդրաառնալու համար:

Որովետև, մենք սգում ենք օրինակ ողբերգական դեպքի 15 զոհված երիտասարդների համար, իսկ օրինակ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի վիճակագրությունը, որ բազմակի ավելի սահմռկեցուցիչ է, տարալուծվում է ժամանակի ու լրահոսի մեջ:

Մինչդեռ, անվտանգության մշակույթի բացակայությունը, անվտանգության կանոնների վրա թքած ունենալը հանգեցնում են տարեկան հարյուրավոր զոհերի, երթևեկությունը վերածելով դժոխայինի: Կարելի է թվարկել բազմաթիվ օրինակներ, երբ կենսագործունեության տարբեր ոլորտներում անվտանգության կանոնների հանդեպ բացահայտ արհամարանքը հանգեցրել է աղետալի հետևանքի: Եվ խնդիրը այստեղ միայն կառավարման և վերահսկելիության բացերը չեն: Խնդիրը այն է նաև, որ մեր հանրությունը բացարձակապես արհամարում է անվտանգության կանոնները, ընդ որում արհամարում է զգալիորեն նաև ինքնագոհ կեցվածքով: Այդպես, անկասկած շատ վատ և անարդյունավետ վերահսկիչ և կանխարգելիչ քաղաքականությանը ավելանում է նաև քաղաքացիների անպատասխանատվությունն ու անվտանգության մշակույթի, գիտակցման, անվտանգության կանոնների հանդեպ բացահայտ արհամարանքը, այդ կերպ իրավիճակը հասցնելով ըստ էության ծայրահեղի:

Ծայրահեղ այն իմաստով, որ իրավիճակը կարող է արտակարգ պատահարի սսցենարով զարգանալ գրեթե ամեն պահի, ցանկացած ոլորտում: Այս խնդրի հանդեպ ինչպես չի եղել, այդպես էլ շարունակում է բացակայել համակարգված քաղաքականությունը, ռազմավարությունը, որ պետական կառավարման համակարգի և հանրային սեկտորի համատեղ ջանքով կսկսի փոխել իրավիճակը՝ թե վերահսկիչ-կանխարգելիչ-պատժիչ տիրույթում, թե քաղաքացիական գիտակցության, որ պետք է ներդրվի սկսած մանկապարտեզներից, մինչև դպրոց և զուգահեռ՝ ընտանիքներ: Արդյունք կարող է լինել այդ բոլոր գործոնների համադրված իրագործման պայմաններում: Հակառակ դեպքում, մեկ առանձին վերցրած գործողությունը չի փոխի ոչինչ: Օրինակ, երբ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ պետք է ներում-բեկում չլինի հրդեհային անվտանգության կանոն չպահողների նկատմամբ, դա հնչում է արդարացի, հիմնավոր, անհրաժեշտ և ուժեղ, բայց հնչեղությունից դեպի գործնականություն ճանապարհին առաջանում են բազմաթիվ մեծ ոու փոքր խութեր, մարդկանց, երևույթների, շահերի տեսքով: Այդ խութերը շրջանցել հնարավոր է միայն բազմագործոն ռազմավարության վրա իրականացվող համակարգային քաղաքականության շնորհիվ: Անվտանգությունը պետք է ունենա գիտակցական, մշակութային, անգամ արժեհամակարգային արմատ՝ կենսագործունեության դաշտում արդյունավետ աշխատելու համար: Հայաստանում բացակայում է այդ արմատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում