Եվրախորհրդարանի բանաձևերը չունեն իրավական ուժ, բայց կարող են ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Մարինե Աբրահամյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանական լոբբիստները շատ ակտիվ են աշխատում, ունեն իրենց հակազդեցությունը. «Ադրբեջանական լոբբիստների ազդեցության հետևանքն է, որ որոշ կետեր չկան ԵԽ բանաձևում»: