
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընդունել է «Քաղաքային փոփոխությունների Երևանյան նախագիծ» ծրագրի ներկայացուցիչներին։
Ծրագիրը նախատեսում է ամրապնդել Երևանի քաղաքապետարանի կարողությունները՝ թափոնների կառավարման, տրանսպորտի ու քաղաքաշինության ոլորտներում: Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև համաձայնագիրը հատկապես ներառում է տեխնիկական աջակցության և նշված ոլորտներում փորձի փոխանակման բաղադրիչ:
Քննարկման ընթացքում ներկայացվել են թափոնների տեսակավորման գործունեությունը, ինչպես նաև բարձրացվել են ոլորտին վերաբերող ծրագրերի և կարիքների մասին առաջնահերթ հարցեր։