Ադրբեջանը չմարսեց. Լաչինի միջանցքի փակումը ավելի մեծ սխալ էր, քան 2020-ի պատերազմը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը նշեց, որ աշխարհի համար անընդունելի է 120 հազար մարդու սովամահ անելը. «Ադրբեջանի սխալը պետք է օգտագործենք, ջարդենք Բաքվին քաղաքական ու դիվանագիտական առումով: Եվրախորհրդարանում կոշտ քննադատություններ եղան, Ադրբեջանը հիստերիայի մեջ է: Մեր ժողովուրդը պետք է անուն առ անուն իմանա Եվրախորհրդարանի այդ պատգամավորներին»: