Friday, 31 03 2023
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Հրազդանում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

Վրաստանը միայն կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը. Իրակլի Կոբախիձե

Ցանկացած որոշում, որը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, կողջունվի Վրաստանի իշխանությունների կողմից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ շուտով կվերականգնվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել էր, որ ակտիվորեն զարգանում են մարդկանց միջև շփումները։ «2019 թ. Ռուսաստանը միակողմանիորեն որոշում Է ընդունել թռիչքները դադարեցնելու մասին:

Դա յուրատեսակ պատժամիջոց Էր, որը կիրառվեց Վրաստանի նկատմամբ, և այն վնաս հասցրեց Վրաստանի քաղաքացիներին… Երբ խոսքը մեր քաղաքացիների վիճակը թեթևացնելու մասին Է, ցանկացած նման որոշում մեզ համար ողջունելի Է», – լրագրողներին հայտնել Է Կոբախիձեն։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ մեկ միլիոն էթնիկ վրացի, և 2019 թ. ընդունված որոշումը բարդացրել է նրանց վիճակը։

«Եթե թռիչքները վերականգնվեն, անշուշտ, դա կարևոր է մեր համաքաղաքացիների համար և դա միայն ողջունելի կլինի», – ասել է Կոբախիձեն։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ 2019 թ. հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելված Է օդային փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։

Այդ նույն օրվանից ուժի մեջ է մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը վրացական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցնելու մասին։ Ռուսաստանի իշխանություններն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ հակառուսական ցույց էր կազմակերպել։ Զանգվածային ակցիայի պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որն անցկացվել էր Վրաստանի խորհրդարանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում