Friday, 31 03 2023
20:30
Բելառուսը ՀԱՊԿ-ի 5 զորավարժություն կանցկացնի իր տարածում
20:20
ՌԴ փոխարտգործնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին մեղադրել է երկրի դեմ սպառնալիքների և սադրանքների մեջ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմեն Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը
Իրանը բացատրություն է պահանջում Ալիևից. բանալին Էրդողանի ձեռքում է, իսկ ու՞մ ձեռքում է Էրոդողանը
19:30
Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ
ԱԺ միջադեպի մասով քաղաքական հետևանք միանշանակ լինելու է
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Արցախում պարտվել են Հայաստանը, Իրանը, Արևմուտքը. Թեհրանը՝ վճռական ընտրության խաչմերուկում
18:50
«Իսրայելը Ադրբեջանը վերածում է Իրանի դեմ անվտանգության սպառնալիքի». Իրանի ԱԳՆ
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին խնդրել է դադարեցնել կաթի մատակարարումը
18:30
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու աջակիցների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Կիև-Պեչորյան մայրավանքի մոտ
ԱԺ ՀՅԴ պատգամավորը հարվածել է գործընկերոջն ու թաքնվել կանանց զուգարանում
Թուրքիայի նախկին նախագահն առաջիկա ընտրություններում աջակցելու է ընդդիմության միասնական թեկնածուին
Երիտասարդին գտել են զուգարանից. Վահագն Ալեքսանյանը միջադեպից մանրամասներ է հայտնել
Ստում են թե՛ Արծվիկ Մինասյանը, թե՛ մյուս դաշնակները. Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել․ Վահագն Ալեքսանյան
Սլովակիայի հայազգի քաղաքացին մեղադրվում է Հյուս. Կորեայից ՌԴ զենք մատակարարելու մեջ
Ինչ-որ առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ՔԿ
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:58
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բրոնխիտ ունի
Վլադիմիր Վարդանյանը չի բացառում` ընդդիմադիր պատգամավորը ինչ-որ գործիքով է հարվածել
Միջադեպի գործով պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
17:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. Վարչապետ
«Հոկտեմբերի լեզվով» խոսելու պահանջ
Պուտինը հաստատել է արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը. մանրամասներ
Հրաչյա Սարգսյանը ինքնակամ գնացել Է հակակոռուպցիոն կոմիտե
Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե

Եվրախորհրդարանի ողջունելի քայլը, մի տարակուսելի բացակայութամբ

Հայաստանում հասարակական-քաղաքական շատ շրջանակների վրա մեծ տպավորություն է թողել Եվրախորհրդարանի քննարկումը՝ Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի վերաբերյալ, որի արդյունքում ընդունվել է բանաձև, որը պարունակում է իսկապես կարևոր շեշտադրումներ: Դրանք գոհունակությամբ արձանագրել է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Խոսքը ոչ միայն Լաչինի միջանցքը բացելու, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորությունը կատարելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը հարգելու, միջազգային կառույցների մուտքն այնտեղ չարգելափակելու և այլ այդօրինակ հորդորների մասին է, որ Եվրախորհրդարանը հղում է Ադրբեջանին, այլ նաև ռուսական խաղաղապահ առաքելության մեխանիզմի անարդյունավետությունն արձանագրելու, դրա փոխարեն միջազգային մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության: Ամեն ինչ իսկապես շատ լավ է, և անգամ կարող է լինել տպավորություն, որ բանաձևը ոչ թե Եվրախորհրդարանի, այլ Հայաստանի խորհրդարանի ընդունածն է: Բանաձևն իսկապես հրաշալի է և անկասկած չպետք է թերագնահատել դրա քաղաքական-դիվանագիտական նշանակությունը: Այստեղ սակայն կան հարցեր, որոնք առնվազն պետք է հնչեն, քանի որ կա այդ ամենի վերաբերյալ խորհելու կարիք:

Եվրախորհրդարանը ձևավորում է Եվրոպական հանձնաժողովի կազմը՝ հաստատում դրա նախագահին, հանձնակատարներին: Եվրահանձնաժողովը գործում է ըստ Եվրախորհրդարանի ընդունած որոշումների: Այդ կառույցը, այսինքն Եվրամիության գործադիր կառույցը, միայն 2022 թվականին Ադրբեջանի հետ կնքել է երկու խոշոր էներգետիկ համաձայնագիր, Ադրբեջանին տրամադրում է ավելի քան երկու միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար: Լաչինի միջանցքի արգելափակման օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը Ադրբեջանին հայտարարում էր Եվրամիության վստահելի գործընկեր: Այստեղ առաջանում են հարցեր՝ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի անմարդկային և անիրավ գործողությունները Լեռնային Ղարաբաղի և դրա ժողովրդի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, իսկ Եվրախոհրդարանին ենթակա Եվրամիության գործադիր կառույցը խոշոր համաձայնագրեր կնքում Բաքվի հետ, անում ֆինանսական ներարկումներ, հայտարարում Ադրբեջանը վստահելի գործընկեր: Իհարկե, դա Եվրոպայի գործն է, իրենց շահը, որ հասկանալիորեն թելադրվում է առկա իրավիճակով, որ կա ուկրաինական պատերազմմի ֆոնին: Բայց, Հայաստանին պետք է մտահոգի իհարկե իր և Արցախի անվտանգությունը: Եթե Ադրբեջանը դատապարտվում է մի ձեռքով, սակայն գործադիր, այսինքն առարկայական, գործնական ձեռքով նրա հետ կնքվում են պայմանավորվածություններ, այն էլ երկարաժամկետ, և չի դրվում Բաքվի պատասխանատվության հարց՝ եթե նա շարունակի իր քաղաքականությունը, ապա այստեղ կարող են լինել նուրբ մարտահրավերներ:

Եվրախորհրդարանը թիրախավորում է նաև Ռոււսաստանին, դա էլ իհարկե իրենց գործն է, իրենց շահը, բայց մեր խնդիրների տեսանկյունից, այդ թիրախավորումը Մոսկվային կարող է մղել Բաքվի հետ նոր համաձայնությունների և դրանց միջոցով իր դիրքերը պահելու: Իսկ դա սովորաբար տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի հաշվին: Ըստ այդմ, որպեսզի Եվրոխորհրդարանի կարևոր և ողջունելի բանաձևը չպարունակի այդպիսի այսպես ասած արատավոր, հակադիր էֆեկտ, թերևս հարկ է Բաքվի համար սահմանել պատասխանատվություն՝ եթե նա շարունակի իր ագրեսիվ և անիրավ քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Երբ չկա այդ պատասխանատվությունը, երբ չի փակվում Բաքվի այդ «մանևրի» ճանապարհը, այստեղ արդեն ողջունելի բանաձևը սկսում է առաջացնել հարցեր, որոնց մասին հարկ է խորհել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում