Շատ կարևոր է Եվրախորհրդարանի կոչերը, բայց կարևոր է նաև գործադիր իշխանության քայլերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոռուպցիոն բացահայտումից հետո փորձում են իրենց հեղինակությունը փրկել․ «Ղարաբաղը բանակցությունների կուռ կետն է և թույլ օղակը: Մոսկվան և Բաքուն Լաչինի միջանցքը փակեցին հակասական պատճառներով: Մոսկվան մտահոգ է, սպասում է, որ նախագծին կողմ կարտահայտվի Հայաստանը՝ Արևմուտքի՞, թե Մոսկվայի: Ունենք ջղայն Բաքու, մտահոգ Մոսկվա, անտարբեր Արևմուտք․ այս ցինիզմի գինը վճարում է Արցախը: Մոսկվան մտահոգ է՝ զգալով Լաչինի հարցը միջազգայնացվում է, փորձում է բացել միջանցքը»: