Առնվազն հիմա վարչապետի հրամանով ԳՇ պետը պետք է ազատվի պաշտոնից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
Պատմաբանը կարծում է, որ ՊՆ-ում աշխատանքները այնպես պետք է տարվեն, որ նման դեպքերը նվազագույնի հասցնեն․ «Նման դեպքերի համար միայն գնդակահարություն»: Անդրադառնալով ԵՄ նոր առաքելության տեղակայման հնարավորությանը, պատմաբանը նշեց․ «Եվրոպան այստեղ զորք չի բերելու, ոչ մեկ մեզ համար չի կռվելու: Այնպես չէ, որ ԵՄ առաքելությունը գալու է մեզ պաշտպանի Ադրբեջանի ոտնձգություններից: Ամբողջ աշխարհում Ղարաբաղը չունի բարեկամներ, Արևմուտքի գերխնդիրն է՝ թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում»: