Հունվարի 19-ի լուսաբացը ողբերգական էր: Գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային զորամասի զորանոցում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ երեքի վիճակը ծանր է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտնել է, որ հրդեհի պատճառը եղել է հակահրդեհային կանոնների խախտումը, կիրառվել է ավտոբենզին՝ հավանաբար վառարանը վառելու համար, ինչի հետևանքով բռնկված հրդեհը մարելը եղել է շատ դժվար: Հետևանքը ողբերգական է: Քննչական կոմիտեն հարուցել է քրգործ: Առայժմ չկան ձերբակալվածներ կամ մեղադրյալներ, բայց պաշտոնից ազատվել է բանակային Երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2021 թվականի ամռանը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Վերջինս նշեց՝ անտանելի ողբերգություն, անտանելի վիշտ․ «Ինչ պայմաններ են ստեղծված զինվորների համար, զորամասը գյուղական տուն էր, որի պատն են քանդել, դուռ չկա՞ր: Զինվորի մահը այսօր ոչ ոքի վրա չի ազդում, ինչու զինվորների համար մարդկային պայմաններ ստեղծված չեն»: