Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

5 սուպերգավաթ․ Մխիթարյանի անհավանական քայլը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին տիտղոսը նվաճեց Իտալիայում։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կայացած միլանյան դերբիում «Ինտերը» 3։0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։ Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց «Ինտերն» առաջ ացավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն: Մինչ խաղակեսի ավարտը «Ինտերտ» խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Երկրորդ կեսում «Միլան» չհաջողվեց տիրել նախաձեռնությանը: Ավելին «Ինտերին» երրորդ գնդակը խփեց: Այս անգամ էլ աչքի ընկավ աշխարհի չեմպիոն արգետնտիացի Լաուտարո Մարտինեսը: Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» եկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում։ «Ինտերին» հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դառնալ Իտալիայի Սուպերգավաթակիր` ընդհանուր առմամբ 7-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը:

Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճելուց զատ ցուցադրեց որակյալ և տպավորիչ ֆուտբոլ։ Նշենք, որ հայ կիսապաշտպանը 5-րդ սուպերգավաթը նվաճեց իր կարիերայում։ Մխիթարյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի, Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Ուկրաինայի, Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Գերմանիայի, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Անգլիայի սուպերգավաթակիր։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային թիմում իր ելույթն ավարտելու մասին։ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից մինչև 2022 թվականի մարտը՝ ավագը։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 95 խաղում խփած 32 գնդակով։ 10 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է ով ելույթ է ունեցել թոփ-5 առաջնություններից 3-ում՝ Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում և Ա սերիայում։ «Ինտերը» Մխիթարյանի 8-րդ ակումբն է։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային ընդհանուր հանրագումարը կազմում է 112.8 միլիոն եվրո։ Նշենք,որ «Ռոմայից»՝ «Ինտեր» Մխիթարյանը տեղափոխվեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում։

Այսօր կարող ենք արձանագրել, որ «Ռոմայից» տեղափոխվելով «Ինտերը» 33-ամյա Մխիթարյանն անհավանական քայլ կատարեց իր կարիերայում։ Կարգով ավելի բարձր «Ինտերում» Մխիթարյանը ոչ միայն տեղ գտավ հիմնական կազմում այլև դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Ավելին, իտալական մամուլը գրում է, որ «Ինտերի» հայ կիսապաշտպանն այսօր լավագույններից է Ա սերիայում։ Շատ է խոսվում նաև, որ «Ինտերի» կիսապաշտպանության Մխիթարյան-Չալհանօղլու-Բարելա խաղային եռյակն ուժեղագույններից է Իտալիայի առաջնությունում։ «Մեր ֆուտբոլիստները հիանալի ֆուտբոլ ցույց տվեցին, շատ սուր գործեցին հարձակման գծում և հուսալի՝ պաշտպանությունում: Մեր առաջին նպատակն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալն էր, երկրորդը՝ այս տիտղոսը նվաճելը, քանի որ ինձ՝ որպես մարզչի, դա շատ հաճելի է: Մենք պետք է վայելենք այս հաղթանակը, չէ՞ որ երբ դու այսպես հաղթում ես «Միլանին», դա հիանալի է:Մենք այսօր հաղթեցինք շատ որակյալ մրցակցի և լիիրավ կարող ենք տոնել հաջողությունը, իսկ արդեն վաղվանից սկսենք մտածել հաջորդ խաղերի մասին: Մենք սկսում ենք սովորել նման երեկոներին: Շատ հպարտ եմ իմ տղաներով և իմ շտաբով»,- խաղից հետո ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Նշենք, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ էր դուրս եկել նաև Մխիթարյանի գերազանց խաղի ու անմիջական ջանքերի շնորհիվ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ինտերը» մրցելու է պարտուգալական «Պորտուի» հետ։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում միլանյան թիմը 18-րդ տուրից հետո 37 միավորով 4-րդ հորզոնականում է և շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում