Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Միջանցքի ուղղությամբ «գլորվող» ակտիվությունը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի առնչությամբ նկատելիորեն աշխուժանում է արտաքին արձագանքի ինտենսիվությունը և անգամ ՌԴ արտգործնախարար Լավրովն է հայտարարում, թե կան շփումներ մինչև անգամ Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև և հարցերը առաջիկա օրերին կկարգավորվեն: Իհարկե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատելով, որ ռուս խաղաղապահները կազմակերպել են շփումներ, այդուհանդերձ ասել է, թե դրանցում չի գրանցվել որևէ առաջընթաց: Լավրովի հայտարարություններին զուգահեռ, նախօրեին Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Ընդ որում ուշագրավ է, որ Բլինքենը դրան էլ զուգահեռ Վաշինգտոնում ընդունում է Թուրքիայի նախագահ Չավուշողլուին, որը դրանից առաջ Անկարայում ընդունել էր Իրանի նախագահ Աբդոլահիանին, որն էլ հունվարի 17-ին պետք է լիներ ոչ թե Անկարայում, այլ Մոսկվայում, սակայն ռուսական կողմի հետ համատեղ պայմանավորվածությամբ հետաձգել են այդ հանդիպումը:

Մաքոքի աշխուժացող պտույտները ակնառու են և դա թերևս խոսում է, հուշում այն մասին, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ հասունանում է ինչ որ զարգացում: Կլինի այն հանգուցալուծում, թե ճգնաժամի նոր փուլ, բարդ է ասել: Բանն այն է, որ, երբ առավել ինտենսիվանում ու հաճախակիանում են միջազգային հայտարարությունները առ այն, որ միջանցքի տեղաշարժի ապահովումը շատ կարևոր է, երբ աշխուժանում են միջազգային հարթակներում քննարկումները, ապա դա կարող է ոչ միայն նշանակել Ադրբեջանի հանդեպ ճնշման ուժգնացում՝ միջանցքի բացման համար, այլ գործնականում հակառակը՝ կարող է լինել ձգտում ճգնաժամի խորացման համար որևէ պատասխանատվությունից ազատվելու ուղղությամբ: Ամբողջ հարցն այն է, որ հռետորաբանության և ուշադրության աշխուժացումը որքան էլ մի կողմից ողջունելի է, մյուս կողմից անկասկած պարունակում է նաև բավականին թեժ քաղաքական մրցակցության հանգամանք: Իսկ դա կարող է լինել մրցակցություն ոչ թե միջանցքը բացելու «դափնու» համար, այլ կամա, թե ակամա վերածվել ճգնաժամը խորացնելուն: Այստեղ է, որ ինտենսիվ հայտարարությունները կարող են ունենալ պարզապես այդ հնարավոր խորացման համար պատասխանատվությունից խուսափելու մոտիվ: Այդ համատեքստում, Երևանի համար էլ խորանում է առկա իրավիճակի համար բոլորին պատասխանատվության տակ պահելու հրամայականը: Ընդ որում, ոչ թե կամայական պատասխանատվության, այլ այսպես ասած ըստ էության՝ որ բխում է այդ դերակատարների միջազգային ու նաև միջնորդական կարգավիճակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում