Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Հաշմանդամների իրավունքները պաշտպանող երկու միջազգային կառույցներ կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հաշմանդամության եվրոպական ֆորումը և Հաշմանդամության միջազգային ալյանսը տարածել են համատեղ հայտարարություն Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում գործող, Հաշմանդամության եվրոպական ֆորումի անդամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունից, հայտարարությունում արձանագրված է նաև հումանիտար իրավիճակի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա ունեցած անհամաչափ ազդեցությունը։ Կազմակերպությունները կոչ են անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց։

Հայտարարության մեջ նշված է. «Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։

Միջանցքի փակումը հանգեցրել է մարդու իրավունքների մի շարք խախտումների, ինչպես նաև մարդասիրական հասանելիության մերժման, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Սա ներառում է նրանց ազատ տեղաշարժի մերժումը, քանի որ մոտ 1,100 մարդ չի կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք բաժանվել են իրենց ծնողներից:

Երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է, քանի որ սննդի մատակարարման անապահովություն պատճառով փակվել են մանկապարտեզներն ու դպրոցների նախադպրոցական խմբերը։

Ճանապարհի փակման պատճառով տարածաշրջանում անհնարին է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Խանութները հիմնականում դատարկ են, իսկ դեղորայքը, այդ թվում՝ երեխաների և երկարատև առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հիմնականում անհասանելի է: Հաղորդումներ կան, որ սղության պատճառով երեխաներին մեծահասակների համար նախատեսված դեղեր են տրամադրում։

Իրավիճակը հատկապես բարդ է խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ օրեցօր վատանում է դեղորայքի հասանելիությունը, և սնունդը սահմանափակ է հատկապես սննդային հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար:

Հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, կարողանում են տեղափոխվել Հայաստան միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 2475 բանաձևի: Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է անհապաղ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերության։ Մենք կոչ ենք անում ապահովել անարգել հումանիտար հասանելիություն, ինչպես նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատություն երկու ուղղություններով բոլոր քաղաքացիական անձանց համար՝ ապահովելու անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ չկարողացողների մարդու իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ ապահովելով նրանց համար մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր առաջնորդներին միասին աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ՝ կանխելու հակամարտության ռազմական սրումը և նպաստելու խաղաղ բանակցությունների դյուրացմանը։

Մենք կոչ ենք անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային տարբերությունները, ինչպես սահմանված է միջազգային չափորոշիչներում, ներառյալ՝ Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական գործողություններում ներառելու վերաբերյալ ուղեցույցում:

Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, խթանելու և առաջնահերթ դարձնելու նպատակով»:

 

Հաշմանդամության միջազգային ալյանսը հաշմանդամություն ունեցող անձանց 14 համաշխարհային և տարածաշրջանային կազմակերպությունների դաշինք է։ Այն իր եզակի կազմով՝ որպես հաշմանդամության իրավունքների պաշտպանության առաջատար միջազգային կազմակերպությունների ցանց, հաշմանդամություն ունեցող անձանց ամենահեղինակավոր ներկայացուցչական ձայնն է և որպես այդպիսին ճանաչված է ՄԱԿ-ի համակարգի կողմից ինչպես Նյու Յորքում, այնպես էլ՝ Ժնևում:

Հաշմանդամության եվրոպական ֆորումը ցանց է, որը ներկայացնում է Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող 100 միլիոն մարդկանց շահերը։ Այն ստեղծվել է 1996 թվականին՝ անդամ կազմակերպությունների կողմից՝ ապահովելու, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ որոշումները եվրոպական մակարդակում կայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ և նրանց կողմից: 1997 թ.-ին Հաշմանդամության եվրոպական ֆորումը վերածվել է հաշմանդամության եվրոպական շարժման և ներկայացված է Եվրոպական միության անդամ բոլոր երկրներում և դրանից անդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում