ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ բացել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։ Այս մասին գրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան պաշտոնական էջը:
«Սննդի, դեղորայքի և այլ հիմնական ապրանքների և ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը էական նշանակություն ունի տուժած բնակչության կողմից մարդու իրավունքների իրացման համար»,- նշված է գրառման մեջ:
UN Human Rights Chief @volker_turk calls for free & safe movement through Lachin corridor to be immediately & fully enabled. Unrestricted access to food, medicine & other basic goods and services is essential to the enjoyment of human rights by the affected population.
— UN Human Rights (@UNHumanRights) January 18, 2023