Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական ուղղվածությունը պետք է համաձայնեցված լինի ու բխի մեր շահերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Նրա խոսքով`առաջին անգամ ռուսական կողմը կոշտություն է դրսևորել իր հայտարարությունների մեջ. «Գետնի վրա Ադրբեջանը շարունակում է բլոկադան և մեծացնում ճնշումները: Ադրբեջանը մեծացնում է ճնշումները. այս պահին որևէ հաջողություն չկա: Ադրբեջանի ու Արցախի միջև համաձայնության եզրեր չեն գտնվել»: