
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Լաչինի միջանցքով Արցախ տեղափոխված երեխաների հանդեպ ռուսական կողմի թողտվությամբ կատարված, ըստ էության, ահաբեկչական ակտը մատնում է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև նոյեմբերի 9-ից դուրս գաղտնի պայմանավորվածությոն է ձեռք բերվել միջանցքում ու Արցախում’ ռուսական պատասխանատվության գոտում Ադրբեջանին աստիճանաբար ներգրավելու շուրջ։ Վոլկովը հենց այնպես չէր թույլտվել, որ Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության տեսուչներ հասնեն Կաշենի հանքավայր։ Լավրով ու ՄԱԿ-ում նրանց դեսպանն իզուր չէին ճանաչում Ադրբեջանի “էկոբողոքի” հիմնավորվածությունը։ Վոլկովը պատահական չէր խոսում մինիմաքսակետ դնելու մասին, իսկ ադրբեջանցիները էլ հենց այնպես չէին խոսում «համատեղության» ու իրենց մասնակցության մասին։ Լավրով ու Զախարովան իզուր չէ, որ սրտնեղել էին, որ Միրզոյանը չի գնացել բանակցության, թեպետ հորդորել էին «ներկայանալ ու բոթոր կողմերին բավարարող լուծում գտնել։ Իսկ առաջարկը լինելու էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբանակցելն ու Լաչինի միջանցքի և Արցախի համար նոր ռեժիմ բանակցել, որը կնավատեսեր այս փուլում Ալիևի համաներկայություն ռուսական պատասխանատվության գոտիներում… Բաքուն ու Մոսկվան առանց Երևանի դա անել չէին կարող ու չեն կարող, քանի որ նոյեմբերի 9-ի տեքստում դրա մասին տառ չկա… Լուծումը միայն այն է, որ Երևանի նոր համաձայնությամբ դա ավելացվի… Երևանը հրաժարվեց վերաբանակցել ու վերախմբագրել նոյեմբերի 9-ը, դրա համար արժանացավ սեպտեմբերի 19-ի ագրեսիային։ Բայց կրկին չհանձնվեց։ Անցան պլան Բ-ին։ փակեցին միջանցքը։ Ստեփանակերտը, եթե անգամ համաձայնությունների էլ գար Ռուսաստանի միջնորդած բանակցություններում, միևնույնն է, չի կարող փոխել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որովհետև դրա կողմ չէ, այլ առարկան… Գումարած, որ Բաքուն չի թողնում… Դրա համար պետք էր Երևանի վրա ճնշում’ Ստեփանակերտի «էլիտան» Երևանի հետ հակադրելով, ու շրջափակված արցախցիների ճնշումը պաշտոնական Երևանի վրա… Արցախի ժողովրդին ուղիղ Հայաստանի իշխանությունների դեմ տրամադրել չստացվեց, որքան էլ հարակից հիստերիկ նոպաներ եղան… Իսկ այ, “էլիտայի” դեպքում խաղը ժայթքեց… Ռուբեն Վարդանյանը նախ հիասթափվեց, որ “Երևանից այլ վարքագիծ է սպասում”, ապա Արցախի հանդեպ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը նույն հարթության վրա դրեց, որից բոլորս գրեթե ուղաթափության մեջ ընկանք, բայց կարևորը Վարդանյանը Բաքվի ու Երևանի «հավասարեցված վերաբերմունքից» ավելի լավ հասկացավ, որ «պետք է պայքարի», «կրկին կոչ արեց երկրներին (հավանաբար նկատի ունենալով նաև Հայաստանին…) բացել միջանցքը, ասել է թե գնալ ու նոր ռեժիմը վերաբանակցել Բաքվի ու Մոսկվայի հետ… Կրկին չստացվեց, որովհետև Երևանը մերժեց, Արցախը չկոտրվեց, իսկ Ռուբեն Վարդանյանը լռեցվեց… Ու սա ճիշտ էր, քանի որ այլընտրանքը եռակողմ հայտարարության վերաձևումն էր / է ի վնաս հայկական կողմի…
Իսկ հիմա Լավրով ի գիտություն է ընդունել Ադրբեջանի «տվյալները» Արցախ ականներ տանելու ու տեղադրելու մասին… Իսկ նրա խաղաղապահն էլ ադրբեջանցի էկոհրոսակին թույլատրում է ստուգել անցնող ավտոբուսը… Ասել է թե’ «ստուգման հիմք կա», ինչպես հանքի դեպքում…
Ասել է թե’ ռուս ադրբեջանական բանավոր պայմանավորվածություն կա… Հիմա հասկացանք, թե այդ երկուսն էլ ինչո՞ւ էին Հայաստանում, Ռուսաստանում ու Ադրբեջանում իրենց խոսափողներով ասում, խոսում, գրում, տպում, թե իբր մենք ենք բանավոր պայմանավորվածության տակ մտել… Որպեսզի կոծկվեր ռուս- ադրբեջանական բանավոր պայմանավորվածություն ու մեղքը թողնվեր մեր վրա….
Իսկ մենք և արցախցի դիմադրում ենք։ Ու պետք է դիմադրել, եթե չենք ցանկանում այն, ինչ վերը գրվել է…