Երեխաների հետ տեղի ունեցածը բոլոր կանոններին հակադրվում է, խախտվել է առնվազն երեք կոնվենցիա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրեն, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆալուլտետի դոցենտ Միրա Անտոնյանը: Վերջինս կարծում է, որ երեխաների միջոցով փորձում են հոգեբանական տեռորի ենթարկել ժողովրդին․ «Սա ֆաշիզմի դրսևորում է, բայց դժվար է ասել՝ սցենարիստն ով է»: