Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Ալեքսանդր Շալենբերգն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա գրել է, որ Վիեննայում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը:
Welcomed my colleague @AraratMirzoyan to Vienna to discuss 🇦🇹 🤝 🇦🇲 cooperation, regional security and the planned EU mission to #Armenia. Call on #Azerbaijan to reopen the #Lachin corridor and ensure freedom of movement. pic.twitter.com/f2OQeNXNiS
— Alexander Schallenberg (@a_schallenberg) January 17, 2023