Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Ալեքսանյանի նկատմամբ գրավ կամ տնային կալանք կիրառելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է։
Պաշտպանները միջնորդել էին Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառել գրավ կամ տնային կալանք՝ որպես գրավ առաջարկելով 55 մլն դրամ արժողությամբ բնակարանը։
Դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ երեք ամիս ժամկետով։