ԵՄ նոր դիտորդական առաքելության հնարավորությունը դրական է Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրեր եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր» Հակոբ Ասատրյանը:
Ասատրյանը կարծում է, որ Ալիևի վերջին օրերի հայտարարությունները և հիասթափությունը Միշելից, վկայում են, որ ԵՄ առաքելությունը դրական դեր է խաղալու․ «Դիտորդները լինելու են անզեն, բայց որոշակի պաշտպանական սարքերով ապահոված լինեն: ԵՄ դիտորդները տեղակայվելու են սահմանի ողջ երկայնքով․ սա Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է: ԵՄ-ն որոշակի պարտավորություններ է փորձում սահմանել Հայաստանի համար, որպեսզի ռուս խաղապահների և դիտորդների միջև միջնորդ լինի: ԵՄ վերջնական նպատակը, որ դիտորդական առաքելությամբ բարենպաստ հող ստեղծի հայ-ադրբեջանական հարաբերություններում»: