Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

ՌԴ հայերի միությունը համարում է, որ փողոցներ դուրս գալով նման հարցերը չեն լուծվում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը

 Տիկին Ղուկասյան, Ռուսաստանի հայերի միությունն ի՞նչ քայլեր է անում Լաչինի միջանցքի հետ կապված: Օրինակ, տարբեր երկրներում հայերի կողմից ակցիաներ են տեղի ունենում Ադրբեջանի դեսպանատների մոտ։ Ռուսաստանում որևէ բան ծրագրվե՞լ է այս առումով:

Բայց այդ ակցիաները որևէ արդյունքի բերե՞լ են: Ամբողջ աշխարհի այդ հայ հանրությունը դեռ դուրս էլ չէր եկել պայքարի, Ռուսաստանի հայերի միությունն իր դիրքորոշումը հայտնել էր հայտարարությամբ: Մեր միությունը համարում է, որ փողոցներ դուրս գալով նման հարցերը չեն լուծվում: Նման հարցեր լուծելու համար Հայաստանը պետք է իր դիրքորոշումը տարբեր միջազգային ատյաններում արտահայտի, երկրորդ, մենք որպես հասարակական կազմակերպություն, մեր աշխատանքն ենք տանում: Դուք տեղյակ եք, որ չնայած ամեն ինչին, մենք Արցախում բոլոր երեխաների համար ամանորյա միջոցառումներ կազմակերպեցինք՝ նվերներով: Մենք համարում ենք, որ կոնկրետ գործերով պետք է դիրքորոշում արտահայտել: Փոքրիկները պետք է զգան, որ իրենք մեր ուշադրության կենտրոնում են:

Իսկ ինչպե՞ս է տեղ հասել ձեր օգնությունը, երբ Լաչինի միջանցքը փակ էր Ամանորին:

Դե դա մեկանգամյա միջոցառում չէ, շատ վաղուց կազմակերպված է: Ամեն տարի մենք դա կազմակերպում ենք: Հայաստանում էլ մի շարք մանկատների ենք ուղարկել: Մենք որոշ կազմակերպությունների նման չենք, որ մի կիլո մակարոն են ուղարկում ու իրենց ռեկլամ անում, թե մի կիլո մակարոն ենք ուղարկել Արցախ: Մենք ժամանակին տեղափոխել ենք դա, նախապես պատրաստվել էինք: Թեև մանկապարտեզները փակ էին, մենք կազմակերպեցինք, որ այնուամենայնիվ, այդ միջոցառումները լինեն: Եթե ցանկություն կա օգնելու, միշտ կարող ես օգնել: Ես կարծում եմ՝ հարցը չի լուծվում փողոց դուրս գալով, հարցը լուծվում է կոնկրետ քայլերով:

Միշտ նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը ամենաբարձր մակադրակով մտերմություն է անում ՌԴ իշխանությունների հետ: Արցախում ստեղծված իրավիճակի հարցով դիմե՞լ եք ՌԴ իշխանություններին:

Իհարկե դիմել ենք, միշտ էլ դիմում ենք: Բոլոր հարցերը, որոնք կապված են Հայաստանի ու Արցախի հետ, միշտ դիմել ենք բոլոր ատյաններին, սկսած նախագահից, վերջացրած այն ատյաններով, որոնք կարող են օգտակար լինել: Մենք այդ աշխատանքը միշտ տարել ենք ու տանում ենք և՛ իշխանությունների հետ, և՛ Ռուսաստանի քաղաքացիական հանրության հետ:

Որքան էլ այդ աշխատանքը տարվում է, կոնկրետ պատասխաններ տալի՞ս են, թե ինչ է արվում Լաչինի միջանցքը բացելու համար:

 Հարցեր կան, որոնց պատասխանատուն պետությունն է։ Հայաստանում, ինչքան գիտեմ, իշխանություն կա և պետություն կա, և թող իրենք իրենց գործերով զբաղվեն, մենք էլ մեր գործերով զբաղվենք։ Նորից եմ ասում՝ որպես հասարակական կազմակերպություն՝ մենք 100 տոկոսով մեր աշխատանքներն իրականացնում ենք, և եթե Հայաստանի կամ Արցախի իշխանությունները Ռուսաստանի հայերի միության չափ իրենց պարտականությունները կատարեին, ոչ Արցախը, ոչ էլ Հայաստանը, հավատացած եղեք, այս վիճակում չէին լինի։

Արցախում Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելը ինչպե՞ս եք գնահատում։ Նրա և միության միջև կապ կա՞։

 Մենք Արցախում քսան տարուց ավելի ներկայություն ունենք, ներկայություն ունենք նաև Հայաստանում։ Ես գտնում եմ, որ ցանկացած հայ, որ ցանկություն է հայտնում գնալ և բնակվել Արցախում, ողջունելի է, բայց թե ինչ պլաններ ունի Ռուբեն Վարդանյանը և ինչ է արել մինչև հիմա, տեղյակ չեմ։

Ռուս խաղաղապահներն են այդ տարածքը վերահսկում։ Արդյոք նրա՞նք չեն պատասխանատու այս վիճակի համար։

 Ռուս խաղաղապահները վերահսկում են, որ այնտեղ բախումներ չլինեն։ Մի միլիոն պրովոկացիա կա և Ադրբեջանի, և Հայաստանի Բևեռի կողմից։ Եվ ռուս խաղաղապահները մաքսիմալ ինչ հնարավոր է։ Հարցեր կան, որոնցից ոչ ես, ոչ դուք եք տեղյակ։ Եվ եթե խաղաղապահները չլինեին, հայերն էլ երևի թե այնտեղ չէին լինի։

Արդյոք ՌԴ-ն իր դաշնակից Հայաստանի նկատմամբ պարտավորությունները կատարո՞ւմ է։ Այս ընթացքում բազմիցս նշվեց, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարեում։

 Եկեք չխորանանք, այս դեմագոգիային վերջ տվեք, սա հարյուր տոկոսանոց դեմագոգիա է՝ ուղղված  հայ ժողովրդի դեմ և հայ համայնքի դեմ։ 2018-ին էլ կարծում էինք՝ դեմագոգիա չի, շատ լավ բան է կատարվում, և նույնն էլ հիմա դրա շարունակությունն է գնում։ Կրկնում եմ՝ եթե իշխանությունները գոնե կիսով չափ կատարեին իրենց պարտավորությունները, ոչ Արցախը, ոչ Հայաստանն այս օրին չէին լինի։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում