Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Սահմանին պետք է ցիվիլ աշխարհի ներկայություն. ԵՄ դիտորդները կկարողանան Ալիևի բերանից հանել այն ատամները, որոնցով նա փորձում է մեզ կծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի նախաձեռնությամբ անցկացված ԵԱՀԿ նիստի մասին։ Փաստորեն Հայաստանը մերժում է ռուսական հարթակները, փոխարենը ակտիվանում արևմտյան հարթակներում։ Սա ինչ-որ բանի ցուցի՞չ է ըստ Ձեզ։

-Իրականում ամեն ինչ շատ տրամաբանական է, որովհետև մենք պետք է հասկանանք, և իր ուրախություն ինձ, հասկացել ենք, որ Ռուսաստանից որևէ սպասելիք չենք կարող ունենալ։ Եվ սա ունի օբյեկտիվ պատճառներ, որոնց մասին ես շատ եմ խոսել։ Եթե կարճ՝ դա Ուկրաինան է, այն իրավիճակը, որի մեջ Ռուսաստանը խրվել է  և որը ստիպում է Ռուսաստանին կողմնակալություն ունենալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում՝ առաջին  հերթին հօգուտ  Թուրքիայի, և ապա նաև Ադրբեջանի։ Այս առումով, Հայաստանի Հանրապետության համար, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ—ը, Եվրոպան ու ԱՄՆ-ն այսօրվա դրությամբ միակ վեկտորն են, որտեղ մենք կարող ենք ակնկալել որևէ բարենպաստ որոշում ու լուծում հօգուտ մեզ։ Խոսքն առաջին հերթին գնում է կոնֆլիկտի լուծման մասին, իհարկե ոչ ամբողջական, բայց գոնե ինչ-որ քայլեր արվեն այդ ուղղությամբ։ Ռուսական միջնորդությունն այսօր մենք կարող ենք համարել տապալված։ Մենք  այն կարող ենք համարել տապալված փետրվարի 24-ից սկսած, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա ու չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները։ Այնպես որ որևէ զարմանալու բան այստեղ չկա, միանգամայն տրամաբանական է, որ մենք դիմել ենք ԵԱՀԿ։ Ես հույս ունեմ, որ այս ամբողջ գործողությունների հիմնական մեխը կլինի Հայաստանում մոնիթորինգային առաքելության տեղակայումը, վերջապես այդ հարցը կլուծվի հօգուտ մեզ, 200 դիտորդներ կգան ու երկու տարով կտեղակայվեն մեր սահմանին։ Դրանով իսկ մենք կկարողանանք Ալիևի բերանից հանել ատամները, որով նա փորձում է մեզ կծել։

-Այսինքն ՝որքան էլ դիտորդները չունեն ռազմական կոմպոնենտ, նաև անվտանգայի՞ն խնդիր կկարողանան լուծել։

Դիտորդները կարող են այնքան անվտանգային խնդիր լուծել, որքան չեն կարողանում կամ չեն ուզում լուծել ռուս խաղաղապահները, որոնք այսօր տեղակայված են Լաչինում։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ մոնիթորինգային առաքելությունը, Եվրամիության դրոշը այստեղ ամենակարևորն են։ Ես չեմ տեսնում այստեղ ռազմական կոմպոնենտ, դա բոլորովին էլ անհրաժեշտ պայման չէ։ Մեզ պետք է ներկայություն, սահմանին պետք է ցիվիլ աշխարհի ներկայություն։ Ես կարծում եմ, որ Ալիևը չի գնա այնքան մեծ ավանտյուրայի, որ այդ պայմաններում  հարձակվի Հայաստանի վրա, գոնե այն մասշտաբներով, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերն այդ կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխափան տարանցումը։ Հայանպաստ այս դիրքորոշումն ինչպե՞ս կարող ենք հօգուտ մեզ օգտագործել։

Մենք առարկայական սա կարող ենք  օգատգործել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսվեն ռեալ բանակցություններ։ Այդ ժամանակ դա կարող է որպես արգումենտ օգտագործվել։ Ես կարծում եմ, որ շատ լավ հասկանալով այս իրողությունները, Ալիևը խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից, իսկ համապատասխանաբար ռուսական հարթակում բանակցություններից խուսափում է Հայաստանը, և շատ ճիշտ է անում։ Կարծում եմ՝ այժմ հիմքեր չկան բանակցութունների համար։ Եթե մենք կարողանանք իսկապես այդ  մոնիթորինգային առաքելությունները տեղավորել սահմաններին և այդ նույն կոչերը, նույն բանաձևերը, ՄԻԵԴ վճիռը, որը վերջերս կայացվեց… այս ամենը հույս է տալիս, որ Ալիևն այլևս ռազմական ավանտյուրայի չի գնա։ Իսկ եթե նա չգնա ռազմական ավանտյուրայի, դա նշանակում է, որ մենք կկարողանանք պահպանել այն ստատուս քվոն, որ այսօր կա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում