Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

ՆԱՏՕ՝ ՀԱՊԿ չեղարկված զորավարժությունից հետո

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը ռեգիոնալ այցով լինելու է Հարավային Կովկասի երկրներում: Ավելորդ է թերեւս նկարագրել, թե ռեգիոնալ ու համաշխարհային ինչպիսի բարդ շրջափուլում է տեղի ունենում այցը: Ինչ օրակարգով է ժամանել Կոլոմինան, հայտնի չէ: Նրա այցը զուտ դիտողակա՞ն է, այսինքն իրավիճակին հետեւելու, իրողությունները տեղում գնահատելու, իսկ հետո արդեն ՆԱՏՕ վարքագծի մշակման համար որոշակի եզրահանգումներ ներկայացնելու՞, թե՞ արդեն իսկ առաջարկներ ու մոտեցումներ պարունակող այց է: Բոլոր դեպքերում, ՆԱՏՕ-ն Հայաստանի համար աշխատանքային կարեւոր ուղղություն է, առնվազն երեք պատճառով:

Նախ, ՆԱՏՕ-ի հետ սերտ գործակցության փորձ է անում Ադրբեջանը եւ այդ իմաստով Հայաստանը պետք է աշխատի հավասարակշռելու ուղղությամբ: Մյուսը՝ ներկայիս բևեռացված եւ փաստացի համաշխարհային պատերազմի ռեժիմում գտնվող աշխարհում Եվրաատլանտյան դաշինքի հետ աշխատանքը ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար կարեւոր է ավելի լայն ռազմավարական բալանս ապահովելու տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, այդ առումով, Երեւանը պետք է կարողանա քայլել բարակ լարի վրայով եւ ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը չվերածել ՀԱՊԿ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ուղղությամբ որոշակի ռիսկերի, այդ կերպ հրահրելով արձագանքներ, որոնք կօգտագործի Ադրբեջանը: Պետք է արձանագրել, որ Հայաստանի համար նպաստավոր է հանդարտ միջավայրը, քանի որ հակառակ պարագայում Ադրբեջանը ստանում է իր գործիքակազմային եւ այլ ռեսուրսային առավելությունները ավելի մեծ էֆեկտով օգտագործելու հնարավորություն: Եվ երրորդ հիմնարար հանգամանքը, որ Հայաստանի համար հույժ կարեւոր է դարձնում ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը, դա Եվրաատլանտյան անվտանգության համակարգի բարձր ստանդարտներն են, որոնց ուսումնասիրությունը եւ դիտարկումը թե տեսական, թե գործնական կարեւորություն ունի ռեֆորմացիայի հրամայականի առաջ գտնվող հայկական զինուժի վերականգնման գործում:

Ի դեպ, այստեղ եւս Հայաստանի համար կենսական է հանդարտ աշխատանքի ռեժիմը: Ինչ խոսք, ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի մոտիվները չեն սահմանափակվում երեքով, հատկապես եթե նկատի առնենք այն, որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որը ռեգիոնում ունի միանգամայն հայտնի ներգրավվածությունը՝ սկսած 44-օրյա պատերազմից, մինչ հետպատերազմյան երկամյակի լայն զարգացումներում նրա դերն ու հավակնությունները:

ՆԱՏՕ-ն այդ իմաստով իհարկե ոչ վճռորոշ, սակայն կարեւոր գործոններից է, որ կարող է օգտակար լինել Հայաստանին Թուրքիայի գործոնի կառավարելիության խնդիրները լուծելու բարդ աշխատանքում, որն անշուշտ ներառում է նաեւ Անկարայի հետ ուղիղ երկխոսության ձեւաչափը:

Այդուհանդերձ, վերը թվարկած երեք հանգամանքներից դուրս, մնացյալ հարցերում ՆԱՏՕ դերակատարությունը լինելով կարեւոր, հիմնարար չէ, քանի որ դաշինքը մեծ հաշվով ինքը գտնվում է ավելի խոշոր խաղացողների ազդեցության ծիրում եւ ավելի շուտ հարակից մեխանիզմ է նրանց, մասնավորապեսՆԱՏՕ առաջատար դերակատարների համար, քան ինքնաբավ ու սուբյեկտային միավոր, որն ունի իր ուրույն ռազմավարությունը եւ օրակարգերը: Բայց, դրանով հանդերձ, դաշինքը, այս դեպքում ի դեմս ԳՔ հատուկ ներկայացուցչի ինստիտուտի, կարեւոր հարթակ է ռեգիոնալ անվտանգության բազմաշերտ ու լայն խնդիրների շուրջ խոսակցության համար, որի պատեհ առիթը Կոլոմինայի ռեգիոնալ այցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում