
Երևանում այսօր երեկոյան կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 28-ամյա մի երիտասարդ է հոսպիտալացվել, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
«Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, պարզվել է վիրավորի ինքնությունը` Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Կ.–ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով»,–գրում է կայքը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։