Հասարակությունը ուզում է սթափ, առանց փրկիչների ու դավաճանների լսել՝ ինչ ճանապարհ է մեզ առաջարկվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվետսական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Մտավորականը կարծում է, որ մինչև չենք ընտրում նպատակը՝ ճանապարհները մնում են անորոշ ու քարքարոտ․ «Չեմ տեսնում ցանկություն՝ ներկայացնել վտանգները ու նշել որ ճանապարհով ենք գնում: Սեփական անկարողությունը հաճախ արդարացնում ենք բարի ցանկություններով»: