Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանը խաղարկում է «բալաստներ». հայկական լուծումների հնարավոր դաշտը

Արցախի գազամատակարարումը մի քանի ժամ դադարեցնելուց հետո Ադրբեջանը վերականգնել է այն: Բաքուն ըստ ամենայնի փորձում է  «խաղալ», այսինքն Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում գործադրել նաև «հարակից» լծակներ, դրանք անհրաժեշտության դեպքում խաղարկելով որպես «բալաստ», հարկ եղած դեպքում դրանցից «ազատվելով» իրավիճակը այսպես ասած կառավարելի պահելու համար: Օրինակ, փակվում է գազը, տրամադրությունները և մթնոլորտը ավելի սրվում, հետո այն բացվում է և տեղի ունենում որոշակի այսպես ասածշ «լիցքաթափում»: Խոսքն իհարկե միջազգային հանրության հետ այդօրինակ խաղարկումների մասին է, քանի որ Արցախի և Հայաստանի հանրությունների հանդեպ այդ խաղարկումները չեն կարող որևէ կերպ թողնել ազդեցություն: Իսկ, ահա միջազգային հանրության պարագայում դրանք կարող են լինել աշխատունակ:

Լաչինի արգելափակումից հետո Ադրբեջանը «գազային» լծակը խաղարկում է երկրորդ անգամ, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարման խոչընդոտը պահում է առ այսօր: Այդ ամենը անկասկած հետևանք է նրա, որ Բաքուն վստահ է՝ միջազգային հանրությունը չի դիմի որևէ առարկայական քայլի, առավել ևս այսօր, երբ կարծես թե իրավիճակը թեժացման նոր փուլ է մտնում Ուկրաինայում և ստանում նոր ծանրություն ու տրամաչափ: Այդ պայմաններում հազիվ թե որևէ միջազգային խումբ, առավել ևս եվրաատլանտյան ուղղությամբ, փորձի հակադրել հարաբերությունը Ադրբեջանի հետ, երբ կա էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարց: Սա է իրավիճակը, հետևաբար, երբ փնտրվում են ելքեր, պետք է հաշվի առնել այդ հանգամանքը ու հասկանալ, որ ելքերը թերևս մեր ռեգիոնում են՝ Կովկասում, կամ Մեծ Մերձավորարևելյան ձևաչափերում:

Սա ընդունելն ու արձանագրելը գուցե բոլորովին պոպուլյար չէ հայաստանյան միջավայրում, հայաստանյան հասարակական-քաղաքական «բոմոնդի» մի զգալի մասում, բայց դա է իրողությունը, իսկ մնացյալը՝ ցանկություններ, որոնք մատուցվում կամ ընդունվում են իբրև իրականություն: Սա բոլորովին չի նշանակում, թե ստեղծված իրավիճակում չպետք է աշխատել ռեգիոնի՝ այդ թվում մեծ մերձավորարևելյան ռեգիոնի շրջանակից դուրս: Ոչ միայն պետք է, այլ դա չափազանց կարևոր աշխատանք է, բայց դրա արդյունավետությունը կախված է նրանից, թե մենք ինչպիսի արդյունավետությամբ կաշխատենք այդ ռեգիոնալ հարթության վրա: Այդ հարթության վրա է հնարավոր ստեղծել այն կշիռը, որ Հայաստանին, հայկական գործոնը պետք է ներկայիս աշխարհում՝ ուկրաինական պատերազմի համատեքստում, դարձնի Ադրբեջանի հանդեպ շոշափելիորեն մրցունակ և կենսունակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում