Saturday, 30 09 2023
19:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Եթե Հայաստանի շրջադարձը հիմա չլինի, գալու են մեր հետևից. Արման Բաբաջանյան
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Հաշվարկ է եղել՝ Հայաստանը ներքաշվեր պատերազմի մեջ ու այն տեղափոխվեր ՀՀ տարածք. Սաֆարյան
14:13
Դիտարկվում է տեղահանված հայերին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ
Ռուսաստանն է մեզ ընտրել որպես թշնամի. վանդակից դուրս գալու համար պետք է ստեղծել ապագայի տեսլական

Հայ և մեքսիկացի պատգամավորները կարևորել են մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հունվարի 17-ին հանդիպել են Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Բերենիսե Խուարես Նավառետեն նշել է, որ Հայաստան են եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Նա, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է, մասնավորապես, մշակույթի, կրթության, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

«Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` հայ խորհրդարանականները նույնպես արժեւորել են երկու երկրների օրենսդիրների, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության զարգացումը:

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով՝ Հայաստանի եւ Մեքսիկայի ժողովուրդների միջեւ բարեկամությունը ձեւավորված է շատ վաղուց, ունի խոր արմատներ: Բերենիսե Խուարես Նավառետեն էլ կարծիք է հայտնել, որ երկու երկրների պատմություններում էլ կան ցավոտ էջեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Հայ խորհրդարանականները ստեղծված իրավիճակում կարեւորել են միջազգային հանրության արձագանքը:

Նշվում է, որ, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը նշել է. «Մենք չենք կարող խոսել երկարաժամկետ խաղաղության մասին, քանի դեռ չի լուծվել ԼՂ հակամարտությունը եւ չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Պատգամավորի խոսքով՝ օրակարգային է միջազգային հանրության անդրադարձն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին` հիմքում ունենալով «Ճանաչում հանուն փրկության» բանաձեւը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում