Sunday, 24 09 2023
Վարչապետի կոչը ռուսական վտանգի դեմ պայքարի ազդարարում էր
ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձը մեծ մասամբ ուղղված էր արտաքին լսարանին
ՀՀ ն իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել. Նիկոլ Փաշինյան
Կապահովվի զինաթափված և զորացրված ԶՈւ անձնակազմի ելքը Ղարաբաղից. Ադրբեջանի ՆԳՆ
Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. Փաշինյան
Հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Նազելի Բաղդասարյան
Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում. Փաշինյան
«Հանուն Հանրապետւթյան» կուսակցության հայտարարությունը
ԱԱԾ-ն կանխել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի
Հայաստանի անկախությունը կարող է վերականգնվել միայն իրապես համաժողովրդական, ոչ կուսակցական, կազմակերպված, համահայաստանյան շարժման ստեղծմամբ
Կարելի է Պուտինին փոխել, բայց այդ համակարգը դեռ երկար կպահպանվի
13:50
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
Մեր թշնամիները հիասթափվելու են. ծոծրակը կտեսնեն, բայց ծնկած Հայաստան չեն տեսնի
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
Լուրերի արտակարգ թողարկում 13։30
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
ՀՀ վարչապետի ուղերձը
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն

ԱՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է անասնաբուծությամբ զբաղվող մի խումբ ֆերմերների հետ

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը հունվարի 17-ին հանդիպել է Արցախում անասնաբուծությամբ զբաղվող մի խումբ ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները և առաջարկությունները:

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից՝ ակտիվ շփումների և քննարկումների արդյունքում ֆերմերները հնչեցրել են մի քանի տասնյակ հարցեր, կապված, մասնավորապես, ստեղծված իրավիճակում անասնակերի անբավարարության, արոտավայրերի սակավության պայմաններում ոլորտի զարգացման, անասնաշենքերի կառուցման ու բարեկարգման, անասնագլխաքանակի ավելացման հնարավորությունների, ինչպես նաև մթերված կաթի դիմաց տրամադրվող լրավճարի չափի վերանայման հետ:

Բարձրացված մի շարք հարցերին, ինչպիսիք են դիզվառելիքի որոշակի քանակության տրամադրում՝ անասուններին չջրաֆիկացված ֆերմաները ջրով ապահովելու համար (դիմումները՝ համայնք, վարչակազմ, նախարարություն շղթայով), անասնաբույժների ներկայության ապահովում հեռագնա արոտավայրերում, որոշ խոշոր ֆերմաներում կոյուղիների կառուցում և այլն, նախարարը հանձնարարել է լուծում տալ մոտ ապագայում:

«Բոլոր հնչեցված հարցերի շուրջ տեղի կունենա ընդլայնված քննարկում, կընդունվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին կտեղեկացվեք նաև դուք»,- եզրափակել է քննարկումը նախարարը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը, ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը և այլ մասնագետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում