
ԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն է հատկացրել։ Ընդ որում, առաջին տրանշը Կիևը կստանա արդեն այս շաբաթ։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինան և ԵՄ-ն քիչ առաջ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 18 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Այս շաբաթ մենք ակնկալում ենք ստանալ 3 միլիարդ եվրոյի չափով տրանշ», – գրել է Շմիգալը Twitter-ում։