Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Կոչերը կարևոր են, ու վատ չէ, բայց խորհրդարանական դիվանագիտություն չէ

Հայաստանի ԱԺ նախագահը Արցախի շրջափակման, էթնիկ զտման քաղաքականության համար Ադրբեջանին դատապարտելու, ընդհուպ պատժամիջոցներ կիրառելու կոչով դիմել է մոտ երեք տասնյակ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Միամտություն է մտածել, թե նրանք էլ սպասում էին Հայաստանի ԱԺ նախագահի նամակին՝ ինչ որ բան անելու համար: ԱԺ նախագահից բացի, կոչերի և նամակների մասին հայտնել են նաև կառավարող մեծամասնության մի շարք պատգամավորներ:  Իհարկե Հայաստանից ուղարկվող նամակներն ու կոչերը այն նվազագույնն են, որ կարող են արվել, ու պետք է արվեն:

Սրան զուգահեռ, հենց այսօր Հայաստանի խորհրդարանում ծավալվում էր կառավարող մեծամասնության ու ընդդիմության մի «բանավեճ»՝ ընթացիկ թեմաներով, որը Արցախի շրջափակվածության ֆոնին արտացոլում էր Հայաստանի ներկայիս քաղաքական ներկապնակի պերճանքն ու թշվառությունը: Այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանը, հատկապես դրա կառավարող մեծամասնությունն իր պրոֆիլային հանձնաժողովներով, թերևս այս օրերին չպետք  է ունենար անգամ «քիթ սրբելու» ժամանակ, որովհետև միջազգային արձագանքը ձևավորում է ոչ թե ԱԺ նախագահի նամակներով, այլ այդ կառույցի ինստիտուցիոնալ ներուժի համապարփակ և անընդհատ աշխատանքի շնորհիվ:

Այլապես, նամակները կարող են լինել այսպես ասած նշագրման համար՝ որ դրանք ուղարկվել են, միաժամանակ ավելի շատ լուծելով խորհրդարանական դիվանագիտության իրական պրոցեսի բացակայությունը ծածկելու խնդիր: Այն, թե այդ դաշտում իր առաջ ինչ խնդիրներ է դրել ու սպասարկում խորհրդարանական ընդդիմությունը, հայտնի է վաղուց: Իսկ ահա այն, թե խորհրդարանական դիվանագիտության դիրքերում ինչ հետևողական ու ընդգրկուն աշխատանքով է զբաղված խորհրդարանի կառավարող մեծամասնությունը՝ նախկին իշխանություն ներկայացնող խորհրդարանական ընդդիմության հաշվին շարունակաբար դիվիդենտ հավաքելու փոխարեն, սա բավականին հարցեր պարունակող հանգամանք է: Ընդ որում, խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ պետք է պարզապես պարբերաբար ու անընդհատ թակել միջազգային կառույցների կամ գործընկերների դռներն ու անել Ադրբեջանին դատապարտելու կոչեր:

Դիվանագիտությունը ձևավորվում է փոխշահավետության բովանդակային միջավայր ձևավորելու շնորհիվ, ըստ այդմ, խորհրդարանական դիվանագիտությունն աշխատում է ոչ թե հընթացս, այլ հետևողականորեն ձևավորված բովանդակային բազայի հիմքով: Այդ իմաստով, եթե չի եղել համակարգային աշխատանք անցնող տարվա ընթացքում, էլ չասած՝ տարիների, ապա հնարավոր չէ մեծ արդյունավետություն ստանալ օրերի կամ շաբաթների ընթացքում: Ի վերջո, Հայաստանի հանրապետությունը կոչ է անում, կոչ է անում նաև միջազգային հանրությունը, ինչի հերթական չափաբաժինը ստացվել է ԵԱՀԿ խորհրդի հատուկ նիստում, որ այսօր տեղի է ունեցել Վիեննայում՝ Հայաստանի նախաձեռնությամբ: Սակայն, այդ ամենի արդյունքը տեսանելի չէ, փոխարենը շարունակում է խորանալ հետևանքը և Բաքուն դադարեցնում է Արցախի գազամատակարարումը, ինչը նշանակում է, որ դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը մեղմ ասած բավարար չէ՝ լինի խորհրդարանական, թե գործադիր մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում