Արցախում կան ստորջրյա հոսանքներ, որոնցից ժողովուրդը տեղյակ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը:
Ըստ Խալաթյանի՝ շատ ռուսահայ օլիգարխներ պրոքսի են ռուսական մերձիշխանական ուժերի հետ․ «Ակնհայտ էր, որ Ադրբեջանը Արցախում իր հաղթանակը ամրապնդելու համար պետք է դիմեր տնտեսական ոտնձգության: Լաչինի շուրջ բախվում են ռուսական-հայկական-ադրբեջանական օլիգարխիկ շահեր: Արցախի իշխանությունը անկեղծ չէ ժողովրդի հետ․ ստվերային պայքար է գնում: Ակնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ գալու չպարզված պատմության մեջ կան տնտեսական բաղադրիչներ:Ռուբեն Վարդանյանը հայրենասիրական մղումով չէ եկել Արցախ, նպատակները տնտեսա-քաղաքական են»: