Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Ադրբեջանի նոր մոլեգին սադրանքը

Բաքուն հերթական անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը: Այժմ Արցախը Հայաստանից չի ստանում ոչ միայն էլեկտրաէներգիա, այլ նաև գազ: Սա իհարկե «ի հավելում» այն ավելի քան մեկամսյա բլոկադայի, որ իրականացվում է Լաչինի միջանցքի արգելափակումով: Դրա ընթացքում Ադրբեջանը մեկ անգամ անջատեց գազը, սակայն կարճ ժամանակ անց միացրեց այն: Որքա՞ն կտևի ճնշման, շանտաժի այդ ձևը այս անգամ: Ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանը ապաշրջափակման քաղաքականության գործում մոլեգին հերթական քայլը, սադրանքը իրականացնում է Արցախում ներքաղաքական բուռն վայրիվերումների երկօրյակից հետո: Ըստ այդմ առաջանում է հարց, թե արդյո՞ք դրա հանգուցալուծումը՝ լինի ժամանակավոր, թե երկարաժամկետ, չի գոհացնում Ադրբեջանին, այն չէ, ինչ կուզեր կամ կպատկերացներ Բաքուն:

Միևնույն ժամանակ, գազի անջատումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վիեննայում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԵԱՀԿ խորհրդի հատուկ նիստ: Թվում է, որ այդ հանգամանքը պետք է զգաստացներ Բաքվին՝ ավելի չհրահրել, չտալ իր հանդեպ հավելյալ մեղադրանքի առիթ: Սակայն, փաստորեն, Բաքուն չունի այդպիսի որևէ մտավախություն և հանդուգն քայլ է կատարում ԵԱՀԿ-ում քննարկման օրը: Սա նշանակում է, որ Ադրբեջանն ունի համոզվածություն, որ իր գործողությունների հանդեպ կա միջազգային գերակա լոյալություն, ինչի մասին առիթ եմ ունեցել կարծիք արտահայտել Լաչինի միջանցքի արգելափակման դեռևս առաջին օրերին:

Դեռևս շաբաթներ առաջ նշել եմ, որ ըստ իս, Բաքվի քայլը ոչ ռազմական գործիքակազմով, բայց պատերազմական բնույթի քայլ է, ըստ այդմ այդ քայլն անելիս Ալիևը կամ համոզված է եղել դրա հանդեպ միջազգային գերակա լոյալության հարցում, կամ ունեցել է ուղիղ հավաստիացումներ: Հետագա զարգացումներն ու խոշոր դերակատարների վարքը ցույց տվեց, որ նա առնվազն չի սխալվել իր հաշվարկներում: Միևնույն ժամանակ, թե Երևանի, թե Ստեփանակերտի քաղաքական պատասխանատուների առաջ մի հարց է՝ ի՞նչ լուծումներ կան Արցախի 120 հազաև ժողովրդին մարդասիրական աղետից ազատելու համար: Նախ՝ Ստեփանակերտը, հետո նաեւ Երևանը, և այդ առնչությամբ պետք է դրսևորեն չափազանց պատասխանատու վարք՝ իրավիճակը առնվազն արցախյան հանրության համար առավել քան հասկանալի դարձնելու համար: Դա կարևոր գործոն է առնվազն դիմակայունության արդյունավետ կազմակերպման համար, քանի որ մարդիկ պետք է գիտենան՝ ոչ միայն պատկերացնեն, այլ նաև զգալիորեն գիտենան, թե ինչի՞ համար է ներկայիս իրավիճակը և դիմադրելու անհրաժեշտությունը, որն է հարցի արժեքը: Հասկանալի է, որ մի շարք օբյեկտիվ իրողությունների բերումով նրանք չեն կարող տեղեկանալ ամեն ինչից, բայց սկզբունքային տեղեկացվածության որոշակի աստիճանը չափազանց կարեւոր ու անհրաժեշտ է, ու ըստ էության նաև վերնախավի պարտավորություն:

Լուսանկարը՝ Civilnet-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում