Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայազգի գեղանկարչուհի Արմինե Աղայանցի արվեստը՝ միջազգային հարթակներում

Հայազգի գեղանկարչուհի Արմինե Աղայանցը  մասնակցել է բազմաթիվ միջազգային նշանավոր ցուցադրությունների ՝ Իտալիայում, այնուհետև Նյու Յորքում,  Սան Դիեգոյում ապա նաև Փարիզում և ամենուրեք ներկայացրել իր հայրենիքն ու վերջինիս ժամանակակից գեղանկարչական արվեստը՝ դրանով իսկ ճանաչելի դարձնելով ժամանակակից գեղանկարչական արվեստի առանձնահատկություններն ու Հայ արվեստագետների ինտեգրմանը միջազգային ժամանակակից արվեստին:

Հայաստանում ճանաչում գտած  նկարչուհին կարողացել է  նաև միջազգային հարթակներում նշանակալի մրցանակների ու բազմաթիվ գովասանքների արժանանալ: Մասնավորապես, Իտալիայի Մուրանո  մրցանակաբաշխության կողմից ստացած երկու անվանակարգերում ոսկե մրցանակներից բացի,  Մուրանո ապակեգործական հայտնի գործարանի ճանաչված երկու ապակեգործներ արդեն իսկ պատրաստել էին  Արմինեյի աշխատանքի Մուրանո-ապակե քանդակները, իսկ ահա Նյու Յորքի Արտ Էքսպո ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնագետները նրա աշխատանքները համեմատել են Գուստավ Կլիմտի աշխատանքների հետ։ Ի դեպ ֆրանսիացի մասնագետները զուգահեռներ են անցկացրել  Արմինեի և ֆրանսահայ հանրահայտ նկարիչ Ժանսեմի  աշխատանքների  միջև: Այս ամենը վկայում են Արմինե Աղայանցի մասնագիտական բարձր որակների մասին: Արմինեի աշխատանքներում բացառիկ կարևոր է ասելիքի համամարդկային լինելը: Ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ արվեստի գործ բացառիկ է իր ասելիքով, այնպես էլ Արմինեյի աշխատանքները հիմնականում ունեն համամարդկային բնույթ, իհարկե ժամանակակից լուծումներով ու կատարողակաան արվեստի պրոֆեսիոնալիզմով:

Նյու Յորքի Արտ Էքսպոյին Արմինե Աղայանցի ներկայացրած 14 կտավները առանձնահատուկ ուշադրության էին արժանանում մասնագետների ու այցելուների կողմից իրենց յուրահատկություններով՝ նորագույն նյութերի տեղին ու ճշգրիտ օգտագործմամբ (ոսկե փոշի, ռելեֆային թղթեր, ասիմետրիկ կտավներ), ինչն էլ ավելի  է հետաքրքրացնում և նոր, ժամանակակից շունչ հաղորդում աշխատանքներին ու նաև ցուցահանդեսին: Ու նաև հենց այդ պատճառով էլ հենց Նյու Յորքի Արտ Էքսպո ցուցահանդեսի ընթացքում Արմինեն  հրավերներ ստացավ ցուցադրվելու նաև գրեթե ամբողջ Միացյալ նահանգների ամնեհայտնի ցուցահարթակներում՝ Մայամի, Սան Դիեգո, Լաս Վեգաս, Նյու  Ջերսի և այլն:

Փարիզում անցկացված գեղանկարիչների մաստեր-կլասին Արմինե Աղայանցը ցուցադրել է  արագ, պրոֆեսիոնալ և ուրույն ասելիքով ակնահաճո մի աշխատանք, որի համար արժանացել է  Յունեսկոյի մրցանակին: Խոսելով Արմինե արվեստագետի միջազգային հարթակներում ներկայացվածության մասին՝ անպայմանորեն պետք է ընդգծել նրա յուրահատուկ տեսաունակությունը, որի վառ ապացույցն է նաև Փարիզի Լուվրի թանգարան-պատկերասրահում կայացած նկարների մրցույթում մրցանակակիրների կողմից արված նկարների ցուցադրությունն ու նաև բարձր որակի երկու ալբոմներում զետեղված լինելը: Ի դեպ այս ցուցադրությունը կրկնվել է  նաև Մայամիում:

Արմինե Աղայանցի արվեստի մասին դեռ երկար կխոսվի , իսկ միջազգային հարթակներում նրա աշխատանքների ցուցադրությունները շարունակական կլինեն, քանզի նրա աշխատանքներն արդեն իսկ զարդարում են մի շարք երկրների փոքր և մեծ ցուցասրահներն ու անհատական նմուշահավաքների տները:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում