Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր

Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 14-ին ռուսական հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր Դնեպրում 9-հարկանի շենքի վրա՝ ամբողջությամբ փլուզելով շենքի հատվածներից մեկը:

Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով շենք է փլուզվել. փլատակների տակից գիշերը դուրս է բերվել 2 կնոջ մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակից դուրս է բերվել 1 տղամարդու մարմին:

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 328 օր:

Ամփոփելով նախորդ օրվա հիմնական իրադարձությունները՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տասնչորս Challenger-2 տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հարյուրավոր այլ զրահամեքենաներ, զինամթերք և հարյուրավոր հրթիռներ ուղարկելու մասին: Այսպիսով, Բրիտանիան դառնում է առաջին երկիրը, ով Կիևին կմատակարարի արևմտյան նմուշի տանկեր:

Արձագանքելով Ուկրաինա տանկեր ուղարկելու Բրիտանիայի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան բացասական է որակում այդ քայլը: Նա նշել է, որ Բրիտանիան, Լեհաստանը և այն երկրները, որոնք նոր սպառազինություն են ուղարկում Ուկրաինային, չեն կարող տեղում փոխել իրավիճակը:

«Այդ տանկերն այրվում են և կայրվեն, ինչպես մյուսները», – ասել է Պեսկովը՝ նշելով, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի և կհասնի իր նպատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում