Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան բարեփոխումների նախագիծ է ներկայացրել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիի շուրջ կոռուպցիոն սկանդալից հետո, որը ստացել է «Կատարգեյթ» անվանումը: Մեցոլան ելույթ է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 16-ին, Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում:
«Քաղաքացիներն իրավամբ պահանջում են հաշվետվողականություն և ազնվություն», – ընդգծել է Մեցոլան՝ հավելելով, որ Եվրախորհրդարանը պետք է վերականգնի եվրոպացի քաղաքացիների վստահությունը: