Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Չենք հուսալքվում․ Հայաստանը ունենալու է խորհրդարան, որակյալ խորհրդարանական մարմիններ, բարեկամական խմբեր

36 օր է Լաչինի միջանցքը փակ է։

Եթե Հայաստանը խորհրդարան ունենար ու մի հրաշքով էդ խորհրդարանը Արտաքին հարաբերությունների հանձնաժողով ունենար, կկանչեր ԱԳ նախարարին և կհետաքրքրվեր, թե ճգնաժամից ի վեր ի՞նչ հանձնարարականներ են իջեցվել արտերկրում և միջազգային կազմակերպություններում առաքելություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցչություններին։

Առաքելություն իրականացնող երկրում՝ ով ինչ հանդիպում, քննարկում, հարցազրույց է տվել իր ռեզիդենտ երկրում։

Ու կարող է պարզվեր, որ Հայաստանը բազմաթիվ երկրներում նույնիսկ դեսպան չունի, բայց Հայաստանի հարկատուները շարունակում են լիքը պարազիտների և նրանց ընտանիքների ծախսերը հոգալ արտերկրում։

Բայց, ավաղ Հայաստանը չունի ոչ խորհրդարան, ոչ խորհրդարանում համապատասխան բարեկամական խմբեր, ոչ Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որի նախագահը Բալին և Բալիում ռուս դիջեյներին ավելի է նախընտրում Հայաստանի խորհրդարանում իր գործընկերների հետ աշխատանքից, արդյունքն էլ պիտի հենց այպիսին լինի։

Եթե Հայաստանը խորհրդարան ունենար, և խորհրդարանում համապատասխան պրոֆիլային հանձնաժողովներ լինեին, այսօր արդեն ԱԺ-ում քննարկում կլիներ, թե ինչու Հայաստանը որևէ մակարդակով չի մասնակցում այսօր Դավոսում մեկնարկող տնտեսական համաժողովին։

Եթե Հայաստանը խորհրդարան ունենար, և խորհրդարանն էլ խոսնակ՝ Մարիա Զախարովան վաղուց չէր համարձակվի ուզածը բարբաջել Հայաստանի, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին։

Բայց չենք հուսալքվում։ Հայաստանը ունենալու է խորհրդարան, որակյալ խորհրդարանական մարմիններ, բարեկամական խմբեր։

Հայաստանն ունենալու է այնպիսի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք առանց տատամսելու ներկայանալու են խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներին և պատասխանատվությամբ հաշվետվություն են ներկայացնելու արված և սպասվող աշխատանքների մասին։

Այս բոլորը մենք ունենալու ենք, չկասկածեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում