Ամբողջ աշխարհում ռուսական հեռուստաալիքները փակվում են, առաջատար երկրները, այդ թվում նախկին խորհրդային, ռուսական հեռուստաալիքները գնահատում են որպես քարոզչական, ազգային անվտանգության սպառնալիք: Ինչ իրավիճակ է այս առումով Հայաստանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ Կրեմլը զգայուն է երկու հարցերում՝ ռուսական դպրոցների և հեռուստածրագրերի հեռարձակման հարցում․ «Մենք ծանր իրավիճակում ենք, ճակատագրական պահ է հիմա: Հայաստանը ավելի առաջնահերթ խնդիրներ ունի, քան ռուսական հեռուստաալիքների հախից գալը: Ռուսական հեռուստաալիքների մասով ՀՀ ԱԳՆ-ն ևս անելիք ունի: Ռուսաստանից արդեն ոչ մեկ լուրջ սպասելիքներ չունի, բայց վնաս միշտ կարելի է սպասել: Հայաստանը պետք է շատ ակտիվ հետևի ռուսական քարոզչությանը ու պատշաճ արձագանքի»: