Saturday, 10 06 2023
01:07
«Ինտերը» չնվաճեց ՉԼ-ի գավաթը. Մխիթարյանը մասնակցեց խաղին
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

Փարիզի ու Երևանի իտալական մարտահրավերը

Հայաստանում գրեթե չնկատվեց մի քանի օր առաջ Իտալայի պաշտպանության նախարարի այցը Բաքու, որտեղ պաշտպանության նախարարությունների մակարդակով ստորագրվեց գործակցության համաձայնագիր՝ կադրերի պատրաստման կրթական ծրագրերի և մարտական պատրաստության առնչությամբ: Այնպես չէ անշուշտ, որ Իտալիայի պաշտպանության նախարարության հետ այդ գործակցությունը Հայաստանի ու Արցախի համար ստեղծում է մեծ սպառնալիք: Ադրբեջանն ունի դաշնակցային և գործակցային հարաբերություններ առավել սպառնալից ուղղություններով, սկսած Հայաստանի «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանից, մինչև Թուրքիա, Իսրայել: Այդուհանդերձ, Իտալիան եվրոպական ուղղության կարևոր երկրներից մեկն է, որի հետ Ադրբեջանի գործակցությունը ավելի շուտ քաղաքական-դիվանագիտական մարտահրավեր է, որն առավել կենսունակ է դարձնում Ադրբեջանի այն մյուս՝ արդեն անմիջական սպառնալից ուղղություններից բխող վտանգը:

Իհարկե բավականին բարդ է ասել, թե Հայաստանն ինչ կարող է անել Իտալիայի պարագայում, որը էական շահագրգռություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության իմաստով, որովհետև գազային խողովակաշարերը, որ Թուրքիայով գնում են դեպի Եվրոպա, հին աշխարհամաս են «մուտք» գործում զգալիորեն Իտալիայով: Ավելին, Հռոմը ներկայումս ունի էական շահագրգռություն գազային հաբի ռուս-թուրքական ծրագրում ներգրավվելու համար, որպեսզի Թուրքիայից Եվրոպա հոսող գազը առավելագույն ծավալով անցնի Իտալիայով: Իհարկե այդ ամենին պետք է ավելացնել նաև հենց Իտալիայի անմիջական էներգետիկ կարիքները: Այդպիսով, Հռոմն այդ կերպ տեսնում է իր եվրոպական ազդեցության ավելացման հնարավորություն և Ադրբեջանի հետ գործակցության խորացումն անշուշտ միտված է այդ հնարավորությունը առավել իրականանալի դարձնելուն:

Եվ այստեղ անշուշտ Հայաստանի համար շատ բարդ է փոխել մոտիվացիոն իրողությունները: Բայց, ի վերջո հենց դա պետք է լինի Հայաստանի դիվանագիտական գերխնդիրը եվրոպական ուղղությամբ, որը թերևս պահանջում է ջանքի մոբիլիզացիա, ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ՝ ընդհուպ վերքաղաքական, վերկուսակցական ջանքի: Ավելին, այդ հանգամանքը թերևս կարող է դառնալ հայ-ֆրանսիական համատեղ աշխատանքային խնդիր, հաշվի առնելով և այն, որ եվրոպական սուվերենության իր գաղափարով, Ֆրանսիայի նա;ագահ Մակրոնը փորձում է ձևավորել Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա այդ եռանկյունին, ինչն իհարկե անգամ Ֆրանսիայի պարագայում պահանջում է գերջանք և դեռևս հեռու է ցանկալի արդյունքից: Բայց, անգամ այդ պարագայում, դա աշխատանքային ուղղություն է, որն ի տարբերություն Ֆրանսիայի ուղղությամբ Հայաստանից հնչող և գերակայող հիմնականում բաժակաճառային-զգայական տրամադրությունների, կարող է դառնալ համատեղ աշխատանքի կարևոր և գործնական հարթակ, այդ կերպ նաև շոշափելիորեն բարձրացնելով հենց հայ-ֆրանսիական փոխհարաբերության որակը և այն բերելով իրական քաղաքականության հարթություն, այդտեղ արդեն հնարավոր նոր հեռանկարների և անելիքների որոշակի հնարավոր ներուժով: Ի վերջո, քաղաքականությունը այդ գոծընթացներն են, ընդհանուր փոխշահավետ նպատակների ձևակերպումն ու աշխատանքը, այլ ոչ թե հայտարարությունները և դրանց գնահատումը ըստ ականջախեցի շոյելու գործակցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում