Բաքվի գործողությունների նպատակն է Հայաստանի սիրիականացումը, այդ սցենարով էլ գնում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի նպատակները 44-օրյայից հետո լիարժեք չի իրականացվել․ նրանց նպատակն էր նաև ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ․ «Ադրբեջանի խնդիրը միջանձնային կոնֆլիկտների հրահրումն է:Ադրբեջանին պետք է ոչ միայն ներքին անկայուն Արցախ, այլ նաև անկայուն Հայաստան և դրա վրա էլ աշխատում է: Ադրբեջանը օլեգիտիմացնում է իր գործողությունները Արցախի նկատմամբ»: Փորձագետը կարծում է, որ մենք պետք է դիմադրենք և որքան հնարավոր է մնանք Արցախում, չլքենք Արցախը, եթե պետության ներսում ճաքեր տանք, հետևանքները կործանարար կլինեն: