
Չինաստանի իշխանությունները մշակում են Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի հաղթահարման արդյունավետ տարբերակներ և կաջակցեն ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սե Ֆենը։
Ինչպես հստակեցրել է փոխնախարարը, Պեկինն ինքնուրույն է գնահատում ստեղծված իրավիճակը և զբաղեցնում է անկախ դիրքորոշում, որը հաշվի է առնում օբյեկտիվ փաստերը: «Դրանով մենք նպաստում ենք համաշխարհային խաղաղության և անվտանգության պահպանմանը», – ավելացրեց Սե Ֆենը: