Եթե կան անվտանգային ռիսկեր, ներդրումները նվազում են, բայց մեր պարագայում այդպես չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Տնտեսագետը հիշեցրեց, որ Ռուսաստանից ներհոսքը 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է․ «Անվտանգային ռիսկերը հանգեցրել են երկրի ռիսկի պարգևավճարի: Ինչքան ռիսկերը ավելանում են, ակնկալվող եկամուտները մեծանում են: Ներդրումների ռիսկի պարգևավճարի բարձրացումը հանգեցնում է նրան, որ նախագծերի շահութաբերությունը չի ավելանում: Արտաքին առևտրաշրջանառությունը շատ բարձր տեմպով աճել է, ներմուծումը ևս, գլխավոր գործոնը պատերազմն է»: Քթոյանը նաև նշեց, որ մի շարք ոլորտներում ունենք աճ․ գլխավոր աճը պայմանավորված է վերաարտահանումով: Ի դեպ, ըստ տնտեսագետի՝Հայաստանում գործազրկության ամենացածր մակարդակն է․ զբաղվածության լուրջ աճ ունենք ՏՏ ոլորտում: