Դավոսին գնալը ինքնանպատակ չէ․ չի բացառվում՝ վարչապետի կողմից դեմարշ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ խուրշուդյանը:
Անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական լարվածությանը, Խուրշուդյանը նկատեց, որ Ռուբեն Վարդանյանը որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում Արցախում․ «Որքան էլ ՌԴ-ն հերքի, որ կապ չունի Ռուբեն Վարդանյանի հետ, միևնույն է՝ նրա հետևում Մոսկվան է: Ռուբեն Վարդանյանը եկել է սպասարկելու Պուտինի շահերը, այդ թվում ֆինանսական»: